Logo

Google-ի նոր նեյրոնային ցանցը կարող է երաժշտություն ստեղծել ցանկացած հարցումով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:54 / 07.02.2023LIFETECH
null

Google-ը ներկայացրել է MusicLM նեյրոնային ցանցը, որը երաժշտություն է ստեղծում տեքստային նկարագրությամբ։

Google-ը GitHub-ում ներկայացրել է MusicLM նեյրոնային ցանցը, որն ունակ է ստեղծել լիարժեք երաժշտական կոմպոզիցիաներ՝ հիմնված օգտատերերի տեքստային հարցումների վրա: MusicLM թրեյնինգի համար օգտագործվել է մեդիա գրադարան, որի աուդիո ֆայլերն ընդհանուր 280 հազար ժամ տևողություն ունեն։

Նշվում է, որ MusicLM-ը կարող է կոմպոզիցիաներ ստեղծել ինչպես թվային հատուկ հարցումներով, ինչպիսիք են երաժշտական գործիքները, այնպես էլ տրամադրության կամ զգացողության վերացական նկարագրություններով:

Որպես նեյրոնային ցանցի հնարավորությունների ցուցադրություն՝ Google-ը մի քանի տասնյակ թրեքներ է հրապարակել շնորհանդեսում։ Դրանք ներառել են «Երաժշտություն արկադային խաղի համար», «Երաժշտություն տիեզերքում կորելու համար», «Մեղեդի մեդիտացիայի համար», Վինսենթ վան Գոգի «Աստղային գիշեր» և Սալվադոր Դալիի «Հիշողության համառություն» նկարների սաունդթրեքերը։

Google-ը մտադիր չէ MusicLM-ը հանրությանը հասանելի դարձնել: Պատճառներից մեկը հեղինակային իրավունքի խախտման հավանականությունն է: Նեյրոնային ցանցի ստեղծած ստեղծագործությունների մոտ 1%-ն ամբողջությամբ կրկնում է լիցենզավորված երաժշտությունը կրթական գրադարանից։
 

fastnews-ads-banner