Logo

Գլխավորը՝ տեխնոլոգիական շաբաթում․ Apple-ի շնորհանդես, նոր օվկիանոս-մոլորակ և ոչ միայն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:38 / 29.08.2022• LIFETECH
Apple-ի շնորհանդես

Ամենակարևոր իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնոլոգիաների աշխարհից, որոնք տեղի են ունեցել շաբաթվա ընթացքում։

Apple-ը նոր շնորհանդեսը կանցկացնի սեպտեմբերի 7-ին՝ արդեն պաշտոնապես

Apple-ի շնորհանդես 1

Apple-ի հաջորդ շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ Նախկինում այդ մասին խոսակցություններ կային, իսկ այժմ ընկերությունը հաստատել է տեղեկությունը՝ ուղարկելով միջոցառման հրավերներ։ Կներկայացվի iPhone-ների նոր շարքը։

«Յանդեքս»-ն իր պատմության մեջ առաջին անգամ կփոխի գլխավոր էջը

Apple-ի շնորհանդես 2

Օգոստոսի 23-ին հայտարարվեց, որ «Յանդեքս»-ը պայմանավորվել է VK-ին վաճառել «Դզեն» և «Լուրեր» ծառայությունները։ Այն կհանգեցնի որոնողական համակարգի գլխավոր էջում փոփոխություն. այժմ դա կլինի ya.ru՝ ունիվերսալ որոնմամբ և «Ալիսով»:

Հետազոտողները պարզ ենել, թե քանի տեսակի տվյալներ են հավաքում Apple-ը, Google-ը և այլ ընկերություններ ձեր մասին

Apple-ի շնորհանդես 3

StockApps-ի վերլուծաբանների նոր հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան տեղեկություն են ցանկանում իմանալ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից հինգը՝ ներառյալ Apple-ը և Google-ն, իրենց օգտատերերի մասին:

Աստղագետները հայտնաբերել են պոտենցիալ բնակելի մոլորակ, որն ամբողջությամբ ծածկված է ջրով

Apple-ի շնորհանդես 4

Գիտնականների միջազգային թիմը՝ Մոնրեալի համալսարանի հետազոտողների գլխավորությամբ, հայտարարել է TOI-1452 b էկզոմոլորակի հայտնաբերման մասին, որի ամբողջ մակերեսը ծածկված է ջրով։ Տեսականորեն այնտեղ կարող է կյանք լինել։

Թողարկվել է Stable Diffusion նեյրոնային ցանցը․ այն ստեղծում է պատկերներ՝ ըստ նկարագրության 

Apple-ի շնորհանդես 5

Նախկինում միայն բետա տարբերակով հասանելի Stable Diffusion նեյրոնային ցանցի մշակողները նախագիծը հրապարակել են լայն հանրության համար։ Այժմ յուրաքանչյուրը կարող է փորձել տեքստային հարցումները պատկերների վերածելու ծառայությունը:
 

fastnews-ads-banner