Logo

Գլխավորն IT շաբաթվա ընթացքում․ Մարսի վրա «սպագետիի» առեղծվածը, OnePlus 10T-ի անոնսը և ոչ միայն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:07 / 08.08.2022• LIFETECH
IT նորություններ-2022

Ամենակարևոր իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնոլոգիաների աշխարհից, որոնք տեղի ունեցան շաբաթվա ընթացքում:

Tencent-ը գործարկել է հին լուսանկարները վերականգնելու վեբ ծառայություն

Tencent 1

Tencent-ի ինժեներները ստեղծել են արհեստական ինտելեկտի վրա հիմնված ծառայություն հին նկարների որակը բարելավելու և վերականգնելու համար։ Այն հասանելի է անվճար։

NASA -ն պարզել է, թե ինչ «սպագետի» է գտել Մարսի վրա Perseverance մարսագնացը

NASA 1

Հուլիսին Perseverance-ը Կարմիր մոլորակից ուղարկեց մի լուսանկար, որում երևում էր խճճված թելերի կծիկ հիշեցնող իր: Համացանցում այդ գտածոն անվանել էին «սպագետի»: NASA-ի փորձագետները չկարողացան անմիջապես ճանաչել օբյեկտը, սակայն մի քանի շաբաթ անց առաջ քաշեցին սեփական վարկածը։

Ներկայացվել է OnePlus 10T-ը՝ 150 Վտ լիցքավորմամբ նոր ֆլագմանը

OnePlus 1

OnePlus-ը պաշտոնապես ներկայացրել է նոր ֆլագման 10T-ն: Այն ստացել է նորագույն լուծումներ և ամենաարագ լիցքավորումը բրենդի սմարթֆոնների պատմության մեջ՝ 150 Վտ հզորություն։

Կարմիրից մինչև վարդագույն. iPhone 14-ի բոլոր գույները բացահայտված են

 iPhone 14

iPhone 14-ի մասին լուրերի վերջին խմբաքանակը ևս մեկ անգամ հաստատեց մինի մոդելից հրաժարվելը, բացահայտեց առաջիկա բոլոր սարքերի պատյանների գույները և լույս սփռեց որոշ կարևոր առանձնահատկությունների վրա:

Ռուսաստանում խելացի բարձրախոսների վաճառքն աճել է

М.Видео-Эльдорадо

«М.Видео-Эльдорадо»-ն հայտնել է, որ Ռուսաստանում խելացի բարձրախոսների վաճառքը 2022 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 70%-ով։ 
 

fastnews-ads-banner