Logo

Գլխավորը՝ տեխնոլոգիական շաբաթում․ նոր Xiaomi, Apple համակարգի թարմացումներ և ոչ միայն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:38 / 31.10.2022LIFETECH
null

Ամենակարևոր իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնոլոգիաների աշխարհից, որոնք տեղի ունեցան շաբաթվա ընթացքում:

Համացանցում հայտնվել է նեյրոնային ցանց, որը սև-սպիտակ պատկերները դարձնում է գունավոր

Վեբ օգտատերերի համար հասանելի է դարձել Palette նոր նեյրոնային ցանցը, որը վերականգնում է սև-սպիտակ պատկերների գույնը։ Դա անելու համար նա նախ որոշում է, թե կոնկրետ ինչ է պատկերված, և միայն դրանից հետո առաջարկում երանգներ:

Xiaomi-ն թողարկել է գերբարակ նոութբուք, մետաղական պլանշետ և նոր սմարթֆոնների շարք

Xiaomi-ն իր մեծ շնորհանդեսի ընթացքում ներկայացրեց միջին բյուջեի Redmi Note 12 սմարթֆոնները, շատ կոմպակտ Book Air 13 նոութբուքը՝ OLED էկրանով, և մետաղական Redmi Pad պլանշետը:

Google-ը վերափոխում է YouTube-ը և ավելացնում նոր ժեստեր

Google-ը պաշտոնական բլոգում խոսել է YouTube-ի նոր ինտերֆեյսի և մի քանի օգտակար գործառույթների մասին վիդեոծառայությունից օգտվելու փորձը բարելավելու համար:

Apple-ը թողարկում է iOS 16.1, iPadOS 16.1 և macOS Ventura օպերացիոն համակարգերը

Apple-ը սկսել է թողարկել iOS 16.1-ը, iPadOS 16.1-ը և macOS Ventura-ն բոլոր համատեղելի սարքերի համար: Թարմացումները կարելի է ներբեռնել համակարգի կարգավորումներում՝ «Ծրագրային ապահովման թարմացում»-ի միջոցով:

Հրապարակվել է Samsung սմարթֆոնները One UI 5-ով թարմացնելու ժամանակացույցը

Samsung One UI 5

Samsung Galaxy S22 սերիան առաջինն էր, որը ստացավ One UI 5-ի կայուն տարբերակը: Շատ այլ Galaxy սմարթֆոններ շուտով կլքեն բետա փուլը և կթարմացվեն նաև Android 13-ով: Հայտնի է թարմացման ամբողջական ժամանակացույցը:
 

fastnews-ads-banner