Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են մարդու աչքի համար անտեսանելի շտրիխ և QR կոդեր: Հայտնում է ինստիտուտի պաշտոնական կայքը։
Թեգերը կիրառվում են օբյեկտների վրա՝ օգտագործելով 3D տպագրություն: Oգտագործվում է 2 տեսակի պլաստիկ՝ թափանցիկ և անթափանց ինֆրակարմիր տիրույթում։ QR կոդեր և շտրիխ կոդեր կարելի է կարդալ՝ օգտագործելով ինֆրակարմիր տեսախցիկ: Գիտնականների կարծիքով՝ 2 տարբեր նյութերի օգտագործումը պատկերն ավելի պարզ է դարձնում։
Հետազոտական թիմի ղեկավար Մուստաֆա Դոգանն ասել է, որ նման պիտակների ստեղծման գաղափարն առաջացել է ինֆրակարմիր տեսախցիկով սմարթֆոնի թողարկման մասին լուրերից հետո։
Նա և իր թիմն ուսումնասիրում են ընդլայնված իրականության ականջակալներում ինֆրակարմիր տեսախցիկներ ավելացնելու հնարավորությունը: Այդ դեպքում օգտատերը կկարողանա ակնթարթորեն տեղեկատվություն ստանալ տարբեր ապրանքների մասին՝ առանց QR կոդի որոնման համար ժամանակ կորցնելու: