Logo

Գերմանիան հերքեց․ Նավալնիի թունավորման մասին տվյալները չի կեղծվել

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 04.09.2020LIFETECH
Բացառիկ
114823 - Գերմանիան հերքեց․ Նավալնիի թունավորման մասին տվյալները չի կեղծվել

Գերմանիայի կառավարությունը կեղծ է անվանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ Ալեքսեյ Նավալնիի «թունավորման» մասին տեղեկությունները կեղծված են: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Պարոն Լուկաշենկոյի պնդումները, անխոս, ճիշտ չեն», – ասել է նա:

Նախօրեին Լուկաշենկոն կեղծիք էր որակել Նավալնիին թունավորելու մասին տեղեկությունը՝ վկայակոչելով «Վարշավայի և Բեռլինի» միջեւ գաղտնալսված խոսակցությունը:

Լուկաշենկոն ասել էր, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հայտարարությունը, որ Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկ» խմբի նյութեր են առկա, կեղծիք է: Բելառուսն, իբր, գաղտնալսել է Վարշավայի և Բեռլինի միջև զրույցը, որը հաստատում է դա:


fastnews-ads-banner