Logo

Գարնանային 5 թրենդ, որ կարող ենք կրել հենց հիմա

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 11.01.2022LIFETECH

728x542 1 b4b9ce1c2516255f98a7e130d0232517@1000x745 0xac120003 932000271632833094 - Գարնանային 5 թրենդ, որ կարող ենք կրել հենց հիմա

Նորաձևության բրենդներն արդեն ներկայացրել են իրենց հավաքածուները 2022 թվականի գարուն-ամառ սեզոնի համար: Ապագա զգեստապահարանում ներդրումներն ավելի ռացիոնալ և որակյալ դարձնելու համար խորհուրդ ենք տալիս գալիք գարնան միտումները կապել 2021 թվականի աշուն-ձմեռ թրենդների հետ: Vogue.ua-ն հավաքել է գալիք սեզոնի նորաձևության 5 միտում, որոնք կարող եք կրել հենց հիմա։

total դեղին look (ամբողջական դեղին)

Պայծառ և արևոտ դեղին գույնը հայտնվել է բազմաթիվ դիզայներների ցուցադրություններու: Արևոտ զգեստները, կոստյումներն ու վերնահագուստը մի քանի րոպեում կբարձրացնեն տրամադրությունը։ Հաջորդ սեզոնին հատկապես տպավորիչ տեսք կունենան դեղին երկկտոր կոստյումները: Վառ տաբատներն ու վերարկուները հեշտությամբ կարելի է համադրել բազային իրերի հետ։

00046 chanel spring 22 rtw paris credit gorunway 61d5c4d27501b 960x1440 - Գարնանային 5 թրենդ, որ կարող ենք կրել հենց հիմա

Տրիկոտաժ

2021/2022 աշուն-ձմեռ սեզոնում տրիկոտաժը մեծ տեղ է զբաղեցրել, որը կշարունակվի մինչև գալիք գարուն։ Հայտնիները ցույց են տվել իրենց հավատարմությունն այս թրենդին՝ համալրելով զգեստապահարանները գունավոր ջեմպերներով, սվիտերներով և զգեստներով: Նոր սեզոնում գունեղ տրիկոտաժը դեռ նորաձև կլինի:

00010 missoni fall 21 61d5c93eaa33c 960x1440 - Գարնանային 5 թրենդ, որ կարող ենք կրել հենց հիմա

Լայն (Baggy) տաբատներ 

Դիզայներները հրաժեշտ են տվել skinny տաբատներին դեռ 2021 թվականի գարուն/ամառ սեզոնին, երբ ոլորտի հիմնական խաղացողները, ներառյալ Chanel-ը և Balenciaga-ն, նախընտրել են լայն ջինսե հագուստ: Եթե ​​ընթացիկ սեզոնը կարելի է համարել որպես թրենդի ծագում, ապա հաջորդ գարնանը նման ջինսերն ունեն բոլոր հնարավորությունները զգեստապահարանի առանցքային տարր դառնալու։

00030 the row rtw fall 21 61d5c823312d2 960x1440 - Գարնանային 5 թրենդ, որ կարող ենք կրել հենց հիմա

Ցածր գոտկատեղով տաբատ 

Ցածր գոտկատեղը վերադարձել է 2022 թվականի գարուն-ամառ սեզոնին: Հետևելով Jacquemus-ի շոուին՝ կտեսնեք, թե ինչպես է հնարավոր ցածր գոտկատեղով տաբատը համադրել  քրոփ թոփ վերնաշապիկով:

00002 jacquemus fall 21 credit imaxtree courtesy of jacquemus 61d5c73b9c5a6 960x1440 - Գարնանային 5 թրենդ, որ կարող ենք կրել հենց հիմա

Հյուսվածքից հագուստ/Կրոշե հանդերձանք

Թրենդը, որը մի քանի սեզոն է, ինչ ներխուժել է նորաձևության աշխարհ, դեռ կշարուրունակի ակտուալ մնալ հաջորդ սեզոններում: Կրոշե հանդերձանքները ունեն բոլոր հնարավորությունները դառնալու գարնանային կերպրի գլխավոր ուղեկիցը:

00001 brunello cucinelli rtw fall 21 61d5c6c946e38 960x1440 - Գարնանային 5 թրենդ, որ կարող ենք կրել հենց հիմա

 

 

 


fastnews-ads-banner