Logo

Gap-ը հեռանում է Ռուսաստանից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:12 / 02.11.2022LIFETECH
Gap-Ռուսաստան

ԱՄՆ-ի խոշորագույն Gap հագուստի ռիթեյլերն ամբողջությամբ լքում է Ռուսաստանը և փակում բոլոր խանութները: Այդ մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով CORE.XP խորհրդատվական ընկերությանն ու անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչներին։

CORE.XP-ի առևտրի տարածքների վարձակալության գծով տնօրեն Նադեժդա Ցվետկովան հայտարարել է Gap-ի՝ Ռուսաստանից ամբողջությամբ հեռանալու մասին և հավելել, որ բիզնեսը վաճառելու պլաններ չկան։

«Gap Inc.-ի՝ արտադրանքի մատակարարումները Ռուսաստան դադարեցնելու մասին մարտին կայացրած որոշումից հետո ցանցն, իսկապես, գտնվում է մեր երկրում իր բիզնեսի կրճատման գործընթացում։ Այն կավարտվի ապրանքների մնացած պաշարների սպառումից հետո»,- հայտնել է Միության փոխնախագահ Պավել Լյուլինը: 

Ի դեպ, այժմ GAP-ն ունի տասը խանութ Մոսկվայում, մեկը՝ Սանկտ Պետերբուրգում։ Հունիսին դրանց ընդհանուր թիվն ամբողջ երկրում կազմել է 23: «Իզվեստիայի» աղբյուրների համաձայն՝ մնացած մանրածախ կետերը կփակվեն արտադրանքի մնացորդների վաճառքին զուգընթաց:
 

fastnews-ads-banner