Logo

Ֆրանսիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել. այն 46 մուտացիա ունի

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 04.01.2022LIFETECH
կորոնավիրուսի նոր շտամ

Ֆրանսիայի հարավում՝ Մարսելում, տարածվում է կորոնավիրուսի նոր շտամ՝ B.1.640.2: Այս մասին ասվում է MedRxiv բժշկական պորտալի ուսումնասիրության մեջ։

Covid-19-ի նոր տարբերակն արդեն հաստատվել է Մարսելի 12 բնակչի մոտ։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է դեկտեմբերի սկզբին Կամերունից Ֆրանսիա վերադարձած հիվանդի մոտ:

Գենոմի վերլուծությունը նոր շտամի 46 մուտացիա է հայտնաբերել: Դեռևս անհնար է խոսել վիրուսի ավելի մեծ վտանգի մասին, քանի որ մուտացիաների առկայությունը դեռ չի նշանակում ռիսկերի աճ։ Գիտնականները նույնպես չեն շտապում ենթադրություններ անել B.1.640.2-ի առանձնահատկությունների մասին:

Ֆրանսիայում այժմ գերակշռում է օմիկրոնը. այն հայտնաբերվել է դրական թեստերի 62.4%-ում։


fastnews-ads-banner