Օրերս SoftConstruct-ն ընդունեց Ֆրանսիայի ամենամեծ շրջանի՝ Օվերն Ռոն-Ալպի պատվիրակությանը, որի կազմում էին տիկին Ստեֆանի Պերնոն՝ տարածաշրջանի 1-ին փոխնախագահը, տիկին Սոֆի Կրուզը՝ տարածաշրջանային խորհրդականը, տիկին Անյես Հերնուն՝ միջազգային հարաբերությունների մասով տնօրենը, ԹՈՒՄՈ Լիոնի ուսուցչական թիմի 2 անդամ, «Les Nouvelles d’Arménie» ամսագրի լրագրող Ժանին Պալուլեանին և Ֆրանս-հայկական առևտրի պալատի տնօրեն Վիկտոր Վարինին։
Պատվիրակության անդամները ծանոթանացան կազմակերպության տարբեր գործունեության տեսակներին, մասնավորապես՝ SoftConstruct, Arleam, FastCredit, Feedconstruct և այլ բրենդերին:
Պատվիրակությունը տպավորված էր կազմակերպության մասշտաբներով, ինչպես նաև նրա ոլորտային բազմազանությամբ: Քննարկվեցին աշխատանքի ընդունման և հայաստանյան աշխատաշուկայում անհրաժեշտ հմտություններ գտնելու հնարավորության վերաբերյալ հարցեր։
Այցելությունն ավարտվեց Panda.MR վիրտուալ միջոցառումների ծրագրի շնորհանդեսով։