Logo

Ֆրանսիան տուգանել է Google-ին և Facebook-ին 210.000.000 եվրոյով

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 07.01.2022LIFETECH
H6HQO6H4L5NBRLZHVPAIMIBV44 - Ֆրանսիան տուգանել է Google-ին և Facebook-ին 210.000.000 եվրոյով

Ֆրանսիայի Տվյալների Գաղտնիության վերահսկման ծառայությունը տուգանել է Google-ին և Facebook-ին՝ cookies ֆայլերի օգտագործումը խախտելու համար։

Ծառայությունը նշում է, որ օգտատերերին անհրաժեշտ է ընդամենը մեկ սեղմում կատարել՝ facebook.com, youtube.com և google.fr կայքերում cookies ընդունելու համար։ Բայց առցանց թրեքերներից հրաժարվելը նույն հեշտությամբ չի կատարվի:

Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի Տվյալների Գաղտնիության վերահսկման ծառայությունը տուգանել է ընկերություններին։ Google-ը պետք է վճարի 150.000.000, իսկ Facebook-ը՝ 60.000.000 եվրո: 2 ընկերությունն էլ ունեն 3 ամիս ժամանակ՝ cookies  ֆայլերի օգտագործումից հրաժարվելու և դրանց օգտագործման համաձայնեցման գործընթացը հեշտացնելու համար:

Եթե ​​պահանջները չկատարվեն, Google-ը և Facebook-ը ստիպված կլինեն վճարել լրացուցիչ 100.000 եվրո յուրաքանչյուր օրվա համար։

Աղբյուրը՝ Reuters


fastnews-ads-banner