Logo

Ֆրանսիական սմարթֆոնների Wiko բրենդը մուտք է գործել Ռուսաստան

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:27 / 12.08.2022• LIFETECH
Wiko-ի սմարթֆոններ

Այո, նրանք միայն չեն հեռանում:

«М.Видео» և «Эльдорадо» խանութների վաճառասեղաններին են հայտնվել Ռուսաստանի համար նոր արտադրող Wiko-ի սմարթֆոնները։ Դա ֆրանսիական ապրանքանիշ է, որը 2017 թվականից պատկանում է չինական Tinno Mobile Technology արտադրողին։ Wiko-ն դարձել է սմարթֆոնների առաջին ապրանքանիշը, որը երկիր է մուտք գործել փետրվարից հետո։

Wiko-սմարթֆոն

Առայժմ բրենդի միայն մեկ ապրանք է հասանելի գնման համար՝ Wiko T3 4/128 ԳԲ սմարթֆոնը։ Այն Mediatek MT6765 2.3-ի բազայի վրա հիմնված սարք է՝ 6,6 դյույմանոց էկրանով, 5000 մԱ/ժ մարտկոցով և եռակի տեսախցիկով: Սմարթֆոնն արժե 12999 ռուբլի, սակայն վաճառքի սկզբում սև տարբերակը հասանելի է զեղչով:

Նախատեսվում է ապագայում Ռուսաստան բերել Wiko սմարթֆոնների այլ մոդելներ, ինչպես նաև ականջակալներ և աքսեսուարներ։ Մինչեւ օգոստոսի վերջ բրենդի սարքավորումները կհայտնվեն նաեւ «Мегафоне»-ում։
 

fastnews-ads-banner