Արտակարգ իրավիճակներում, առաավել ևս պատերազմական՝ շատ կարևոր է դառնում ինֆորմացիայի ճշգրիտ տարածումն ու փոխանցումը , հետևաբար ստիպված ենք լինում փնտրել վստահելի աղբյուրներ, ինչը մեր օրերում այնքան էլ շատ չէ։ Սակայն , վերջերս ստեղծվեց մի հարթակ, որը հնարավորություն է ընձեռում այս պատերազմական իրավիճակում հստակ և ճիշտ կողմնորոշվել բոլոր նրանց ՝ ովքեր ունեն օգնության կարիք, կամ ովքեր ցանկանում են օգնություն ցուցաբերել, ինչպես նաև ապահովում է տարբեր իրավիճակների մասին ճշգրիտ տեղեկատվություն։
Խոսքը Forvictory․am կայքի մասին է։Որպեսզի ավելի լավ հասկանանք թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում՝ զրուցել ենք forvictory.am-ի նախաձեռնող խմբի անդամ Անդրանիկ Սևոյանի հետ․
Ինպե՞ս որոշեցիք ստեղծել forvictory.am կայքը․
Ստեղծված իրավիճակում, երբ տեղեկության հոսքը բավականին մեծ էր, և բոլորս էլ այդ պահին ցանկանում էինք ինչ-որ բանով աջակցել բանակին, իսկ ահռելի տեղեկատվության մեջ փնտրտուքների ժամանակ հանգում էինք դժվարության, թե ո՞ր նախաձեռնությանունն է ավելի շտապ, կամ այդ պահին ակտուալ։ Ընկերներով քննարկեցինք և որոշեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ մեկ վայրում կարող ենք տեսնել այս օրերին տարածվող ամբողջ տեղեկատվությունը՝ դասակարգված։
Առավել մանրամասն նկարագրեք կայքի առանձնահատկությունները․
forvictory.am-ը քառալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով հարթակ է՝ կայք։ Կայքում ներկայացված է այս օրերին տարածվող անհրաժեշտ տեղեկությունը դասակարգված հետևյալ տեսակների՝ անհրաժեշտ իրերով կիսվել, արյուն հանձնել, գումարով աջակցել, հավաստի լուրեր տարածել։ Ինչպես նաև կայքում հասանելի է առցանց ռեժիմով այդ պահին իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվություն:
Կայքը գործարկելուց հետո արդյո՞ք արդարացվել են ձեր սպասելիքները․
Կարծում եմ այո, քանի որ forvictory.am կայքը եւ՛ Հայաստանում, ե՛ւ արտերկրում բնակվող մեր քաղաքացիների շրջանակում է հետաքրքրություն առաջացրել, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների շրջանակում, քանի որ այն բազմալեզու է՝ տեղադրված տեղեկատվությունը ակտուալ է, իսկ գործարկելը բավականին դյուրին։
Ի՞նչ հնարավորություններ ունի forvictory.am-ը , և ինչպիսի՞ աղբյուրներից եք օգտվում տեղեկատվությունը ապահովելու համար․
Կայքն ունի բազմակողմ հնարավորություններ: Կցանկանայի առանձնացնել, այն, որ տեղեկատվությունը մինչ կայքում տեղադրելը պարտադիր ստուգվում է, օպերատիվ կերպով թարմացվում, ինչպես նաև տեղադրվում է միմիայն պաշտոնական հրապարակումները։
Ի՞նչ կարևոր հաջողություն եք գրանցել այս ընթացքում։
Համացանցում մեծ տարածում են գտել forvictory.am կայքում տեղադրված նյութերը և քաղաքացիների կողմից, որպես տեղեկատվության վստահելի աղբյուր հենց այս հարթակն է նշվում, ինչը այս պահին շատ կարևոր է։

