Մերձբալթյան երկրներում գների 2022 թվականին գրանցված սրընթաց աճի ֆոնին Եվրամիությունը (ԵՄ) գտնվում է կտրուկ գնաճի սպառնալիքի տակ: Այդ մասին հայտնում է Financial Times-ը:
Եվրոպայում գնաճը հասել է այնպիսի մակարդակի, որը վերջին անգամ եղել է մի քանի տասնամյակ առաջ։ 2022 թվականի ամռանը այս տարածաշրջանում գնաճը կազմել է ավելի քան 20% և մինչ օրս պահպանվում է 21% -ից բարձր մակարդակում ։ Դա տագնապալի ազդանշան է ԵՄ այլ երկրների համար։
Ըստ աղբյուրի՝ Մերձբալթյան երկրների փորձագետները հայտարարել են, որ իրենց արևմտյան գործընկերները զարմացած են բողոքի ցույցերի բացակայությունից և նման հանգստությունից՝ գնաճի ռեկորդային աճի ֆոնին: Վերլուծաբանների խոսքով՝ Մերձբալթյան երկրներում գնաճն ավելի բարձր է նաև այն պատճառով, որ այս տարածաշրջանում մարդիկ միջին հաշվով ավելի քիչ են վաստակում, քան Եվրոպայի շատ երկրներում։ Այսինքն՝ շահույթի հիմնական մասը ծախսվում է առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, որոնց գներն ամենաշատն են աճել։
Վերլուծաբանները կարծում են, որ 2023 թվականին Եվրոպայում գնաճը կկազմի 8-9% -ից ոչ ցածր։ Ընդ որում, նույնիսկ եթե էներգառեսուրսների գները ռեկորդային չբարձրանան, մյուս ապրանքները կշարունակեն թանկանալ։


