Fendi-ն միավորվել է թվային ակտիվների կառավարման Ledger հարթակի հետ՝ ստեղծելու կրիպտոարժույթի առաջին դրամապանակը: Այն ներկայացվել է բրենդի տղամարդկանց հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել նախօրեին։ Այս մասին հայտնում է Hypebae-ն։
Դրամապանակը նման է փոքրիկ Baguette պայուսակի։ Աքսեսուարը պատրաստված է փայլեցված ալյումինից։
Ledger Nano X-ը անվտանգ Bluetooth սարք է, որը պահում է մասնավոր բանալիներ և թույլ է տալիս շահարկել մեծ թվով կրիպտո ակտիվներ: Այն կարելի է կառավարել սմարթֆոնի և համակարգչի միջոցով։ Դրամապանակն ունի նաև փոքր էկրան և կոճակներ՝ գործարքները ստուգելու համար։
Երկրորդ աքսեսուարն ունի ֆուտուրիստական կապսուլի ձև: Դրամապանակը կարելի է ամրացնել պայուսակին կամ գոտուն։