Logo

Ֆասթ Բանկը DigiTec 2023-ի ֆինտեք հովանավորն է

13:27 / 16.10.2023IT
DigiTec 2023

«Մերիդիան» էքսպո կենտրոնում հոկտեմբերի 13-ից 15-ը արդեն 18-րդ անգամ DigiTec-ն իր հովանու ներքո է համախմբել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք ընկերությունների և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման ֆինտեք հովանավորն է Ֆասթ Բանկը։

Էքսպոյի իր ընդարձակ տաղավարում Ֆասթ Բանկը հաճախորդներին է ներկայացնում սեփական ուժերով ստեղծված ժամանակակից բանկային համակարգը, բջջային հավելվածի նախնական տարբերակը, որը դեռևս գտնվում է թեստավորման փուլում, ինչպես նաև Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակը և հայերեն բանավոր տեքստերի հիման վրա մեքենայական ուսուցման մոդելների կառուցան նպատակով ստեղծված «ԽոսաՓող» հավելվածը։

Ֆասթը էքսպոյի 3 օրերի ընթացքում իր տաղավարում նաև հետաքրքիր, ինտելեկտուալ միջոցառումներ է կազմակերպում IT համայնքի համար և լավագույն մասնակիցներին անակնկալ նվերներ հանձնում։

Մասնակցելով DigiTec էքսպոյին՝ Ֆասթ Բանկը նպատակ ունի խթանել հայկական տեխնոլոգիական համայնքի առաջընթացը:

DigiTec 2023-1DigiTec 2023-2DigiTec 2023-3DigiTec 2023-4DigiTec 2023-5DigiTec 2023-6DigiTec 2023-7DigiTec 2023-8DigiTec 2023-9DigiTec 2023-11DigiTec 2023-22DigiTec 2023-33DigiTec 2023-44DigiTec 2023-55DigiTec 2023-66DigiTec 2023-77DigiTec 2023-88

fastnews-ads-banner