SoftConstruct-ի Fastex էկոհամակարգը գրասենյակ է բացել Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում։
«Մենք ընդարձակում ենք մեր աշխարհագրությունը՝ գրասենյակ բացելով Դուբայում։ Ահա՛, թե ինչ պայմաններում են աշխատում ու ոգեշնչվում մեր գործընկերները»,- նշված է Fastex-ի ֆեյսբուքյան էջում։
Fastex-ն ամբողջովին Web 3.0-ի վրա հիմնված էկոհամակարգ է, որն առաջարկում է պրոդուկտների բազմազան տեսականի:
Էկոհամակարգը ներառում է Fastex Verse, ftNFT շուկան, Fastex Chain-ը, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, Fasttoken և Fastex Exchange կրիպտո և fiat փոխանակման հարթակը:
Բացելով ավելի քան 7000 օգտատերերի և ավելի քան 500 գործընկերների հսկայական ցանց՝ Fastex-ը նպատակ ունի արդյունավետ լուծումներ տրամադրել բիզնեսի և համայնքների համար ու մատչելի դարձնել Web 3.0 տեխնոլոգիաները: