Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կրկին կհյուրընկալի տարածաշրջանի ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ Digitec-ը, որի շրջանակում 100-ից ավելի մասնակից ընկերություններ ներկայացնելու են իրենց պրոդուկտներն ու լուծումները:
Լինելով տեխնոլոգիական առաջընթացի մեծագույն ջատագով և համաշխարհային շուկայում զբաղեցնելով առաջատար դիրք՝ Fastex ընկերությունը ստանձնել է միջոցառման գլխավոր հովանավորի դերը և իր մասնակցությունը կունենա այս բացառիկ իրադարձությանը:
Fastex-ը ֆուտուրիստական լուծումներով իր տաղավարում պատրաստ է հյուրընկալել բոլոր այցելուներին, ծանոթացնել նրանց ներկայիս և սպասվելիք ծրագրերին՝ հիմնական շեշտը դնելով Fasttoken-ի՝ էկոհամակարգի պաշտոնական կրիպտոարժույթի վրա: Մանրամասն կքննարկվեն նաև Fastex Chain նորարարական բլոկչեյն հարթակում վավերացնող (validator) դառնալու բոլոր հնարավորությունները և անհրաժեշտ քայլերը:
Fastex-ը կներկայացնի նաև իր ftNFT առևտրային հարթակում հասանելի AKNEYE քանդակների հավաքածուն, որոնք ունեն նաև իրենց թվային NFT տարբերակները: Ի դեպ, վերջերս Mall of the Emirates-ում բացվել է տարածաշրջանի առաջին և նմանը չունեցող NFT ֆիզիկական խանութը, որտեղ կարող եք գտնել հավաքածուի բազմաթիվ նմուշներ և շատ ավելին:
Հարկ է նշել, որ նման կարևորագույն միջոցառումը նոր ու մեծ դռներ է բացում տեխնոլոգիական ոլորտի զարգացման առջև, որն իր մեջ հիանալիորեն ամփոփում է Fastex ընկերության փիլիսոփայությունը՝ առավել հասանելի դարձնել ապագայի տեխնոլոգիաները բացառապես բոլորի համար:
Միջոցառման մուտքն ազատ է, այնպես որ ՏՏ աշխարհի թարմ նորություններով լի 3 արդյունավետ օրերը սիրով սպասում են բոլորին: