Facebook սոցիալական ցանցը վերիֆիկացրել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկի կեղծ հաշվեհամարը։ Համաձայն The Verge-ի՝ պրոֆիլը հոկտեմբերի վերջին ստացել է կապույտ նշան:
Էջն ուներ 153.000 բաժանորդ և ընդամենը 10 գրառում։ Ստուգում ստանալուց անմիջապես հետո հաշիվը սկսեց բաժանորդներին կոչ անել 1.000 դոլար բիթքոին փոխանցել միլիարդատիրոջ դրամապանակին՝ փոխարենը կրկնակի ավելի շատ ստանալու համար։ Սա ստանդարտ խաբեության սխեմա է, որը չափազանց տարածված է նաև այլ սոցիալական ցանցերում:
Հեղինակը նկարագրության մեջ հստակ նշել է, որ սա Մասկի երկրպագուների հաշիվն է, և ոչ պաշտոնականը։ Գրառմանը նախորդած հրապարակումների մեծ մասը իրական Մասկի գրառումների վերահրապարակումներ են Twitter-ից։ Հաշվի պատմության համաձայն՝ այն ստեղծել է 2019 թվականի հուլիսի 28-ին Kizito Gavin անունով անձի, որը ֆուտբոլիստ Gavin Kizito անվան շրջված տարբերակն է։
Հաշիվն այժմ այլևս հասանելի չէ:
Իսկական Իլոն Մասկը քննադատում է Facebook-ին և նրա գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին: Մասկի տեսակետն է կիսում Էդվարդ Սնոուդենը։ Նա խոսել է Facebook-ի ռեբրենդինգի մասին՝ նշելով, որ նոր անվանումը չի փոխի ընկերության էությունը։