Logo

Facebook-ը գործարկել է վիրտուալ իրականության համագործակցության ծրագիր

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 23.08.2021Լրահոս
e661bc3b55d6b65601016762b0bad888 ce 803x501x43x0 cropped 960x600 - Facebook-ը գործարկել է վիրտուալ իրականության համագործակցության ծրագիր

Facebook-ը գործարկել է Horizon Workrooms հավելվածի բետա տարբերակը, որը գործընկերներին հնարավորություն է տալիս հանդիպումներ կազմակերպել վիրտուալ իրականության մեջ: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում: Անվճար ծառայությունը կարելի է ներբեռնել վիրտուալ իրականության Oculus Quest 2 համակարգում: Օգտագործողը կարող է միանալ VR հանդիպմանը՝ տեսազանգի միջոցով կամ ուղարկել իր վիրտուալ ավատարը:

Horizon Workrooms-ը հնարավորություն ունի օգտագործել վիրտուալ գրատախտակ, ինչպես նաև համակարգիչ: Հավելվածում հնարավորություն կա նաև ֆայլեր և հղումներ կիսել:

Բացի այդ, նոր ծառայությունը հագեցած է տարածական աուդիո գործառույթով: Սա նշանակում է, որ խոսնակի ձայնը կլսվի հենց այն սենյակի այն կետից, որտեղից խոսում է ավատարը: Horizon Workrooms-ը թույլ է տալիս նաև փոխել սենյակների դասավորությունը:

Վիրտուալ հանդիպմանը կարող է մասնակցել մինչև 16 մարդ: Եվս 34 օգտվող կարող է նրանց միանալ տեսազանգի միջոցով՝ առանց ականջակալի: Դուրս գալու համար պետք է օգտագործել գործընկերների հղումը, ինչպես Zoom-ում է:

 


fastnews-ads-banner