Logo

Facebook-ի հիմնական հավելվածը կունենա տեսազանգեր

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 24.08.2021Լրահոս
E2EE Call - Facebook-ի հիմնական հավելվածը կունենա տեսազանգեր

Facebook-ի հիմնական հաղորդագրությունների ծրագիրը՝ Messenger- ը, կավելացնի աուդիո և տեսազանգեր, հաղորդում է Bloomberg-ը:

«Նոր գործառույթը պարզապես փորձություն է, սակայն այն նախատեսված է նվազեցնելու հիմնական Facebook հավելվածի և նրա հաղորդագրությունների ծառայության միջև փոխանակման անհրաժեշտությունը», – ասում է Քոննոր Հեյսը, ով վարում է Messenger-ի արտադրանքները:

Նա պարզաբանել է, որ Facebook-ը սկսում է Messenger-ն ընկալել որպես ծառայություն, այլ ոչ թե որպես առանձին ծրագիր, և թեստային խմբի օգտվողները հաջորդ երկուշաբթի օրվանից կկարողանան զանգեր կատարել հավելվածից:

Բացի այդ, Facebook-ն աշխատում է Messenger-ի և WhatsApp-ի միջև հաղորդագրությունների համակարգին միանալու ունակության վրա, ինչպես դա արել էր նախկինում Messenger-ի և Instagram-ի միջև:

 


fastnews-ads-banner