Logo

Fabergé-ի ձվերը ցուցադրվում են V&A-ում

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 19.11.2021LIFETECH
808x454 cmsv2 9c1cdee9 fdb8 52e2 9263 5fb66500d952 6243474 - Fabergé-ի ձվերը ցուցադրվում են V&A-ում

Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը (Victoria and Albert Museum) պատրաստվում է կազմակերպել նոր ցուցահանդես՝ նվիրված աշխարհահռչակ ռուսական ոսկերչական տան հանճարեղ Կարլ Ֆաբերժեի աշխատանքին:

«Fabergé in London. Romance and Revolution»-ը կցուցադրի ավելի քան 200 առարկա 3 հիմնական բաժնում:

Մասնավորապես, այստեղ պահվում է Ֆաբերժե Զատիկի զարդերի ամենամեծ ցուցադրությունը՝ ընհանուր 15, որոնցից շատերն առաջին անգամ են ցուցադրվում Մեծ Բրիտանիայում:

‘Fabergé in London’ գլխավորապես կենտրոնանում է իր ձեռնարկության անգլո-ռուսական ձևաչափի վրա. Ռուսաստանից դուրս նրա միակ մասնաճյուղը բացվել է Լոնդոնում 1903 թվականին:

Արքայական ընտանիքը, արիստոկրատները, ֆինանսիստները և հայտնի մարդիկ հավաքվել էին Fabergé բուտիկ՝ միմյանց համար շքեղ նվերներ գնելու նպատակով: Ֆաբերժեի աշխատանքները նույնքան տարածված էին Բրիտանիայում, որքան Ռուսաստանում։

Արվեստաբան Թաբիշ Խանը կարծում է, որ այս ցուցահանդեսը տարվա տեսողականորեն ամենահաճելին է։ Այն բացվելու է նոյեմբերի 20-ին և կգործի մինչև 2022 թվականի մայիսի 8-ը։

Աղբյուրը՝ euronews 

 

 


fastnews-ads-banner