Եվրոպական ֆոնդային բորսաների սեպտեմբերի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 15573.88 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 6650.91 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 7063.40 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.53%-ով և կազմել 1774.24 կետ: