Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 15399.89 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 7299.26 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.59%-ով և կազմել 7930.63 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 929.43 կետ:
Ամերիկյան ինդեքսներ
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 33045.09 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 3991.05 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 11507.07 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 2.01%-ով և կազմել 2418.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 9112.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.77%-ով և կազմել 2103.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.49%-ով և կազմել 26431.00 դոլար, անագի գինը նվազել է 2.46%-ով և կազմել 26848.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.50%-ով և կազմել 3057.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.72%-ով և կազմել 83511.01 դոլար, կոբալտի գինը նվազել է 4.23%-ով և կազմել 34180.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
NYMEX բորսայի փետրվարի 22-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 0.48%-ով և կազմել 1835.50 դոլար, արծաթի գինը նվազել է 1.05%-ով և կազմել 21.62 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.27%-ով և կազմել 955.50 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի՝ ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղղություններով: