Logo

Եվրոպայում գազի գինը գերազանցել է 3000 դոլարը` հազար խորանարդ մետրի դիմաց

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:32 / 22.08.2022• LIFETECH
null

Եվրոպայում գազի գինը մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել է երեք հազար դոլարը` հազար խորանարդ մետրի դիմաց:

Գազի գինը եվրոպական շուկայում մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է երեք հազար դոլարի նշաձողը` հազար խորանարդ մետրի դիմաց։ այդ մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Վաճառքի ժամանակ սեպտեմբերյան ֆյուչերսները (Եվրոպական խոշորագույն TTF-ի ինդեքսով) հասան մինչև 2800 դոլարի, Մոսկվայի ժամանակով ժամը 11:07-ին վաճառվեցին 2921 դոլարով, իսկ 12 րոպե անց՝ 3022,4 դոլարով՝ 19 տոկոսով ավելանալով նախորդի հաշվարկային գնին: 

Գազի գնանշումների վրա առաջին հերթին ազդում է «Գազպրոմի» հայտարարությունն այն մասին, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքը կդադարեցվի Պորտովայա կոմպրեսորային կայանի միակ գործող գազի պոմպակայանի պլանային սպասարկման համար:
 

fastnews-ads-banner