Logo

Ethereum-ը ռեկորդ է սահմանել

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 02.11.2021LIFETECH
4333faaab9e0542871d65fabb3deeb38 - Ethereum-ը ռեկորդ է սահմանել

Հոկտեմբերի վերջին Ethereum փոխարժեքը գերազանցել է ռեկորդը, որը սահմանվել էր դեռևս գարնանը։ Դրանից հետո նույնիսկ մեկ շաբաթ չի անցել, և կրիպտոարժույթը կրկին թարմացրել է իր պատմական առավելագույնը։

2021 թվականի մայիսի 12-ին 1 մետաղադրամի գինը 4.380 դոլար էր։ Ռեկորդը պահպանվեց մինչև հոկտեմբերի 29-ը, երբ արժեքը առաջին անգամ գերազանցեց 4400 դոլարը։ Նոր ռեկորդը՝ մոտ 4454 դոլար, երկար չտևեց։ CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթը թանկացել է մինչև 4472.54 դոլար։

Real Vision-ի ղեկավար և Goldman Sachs-ի նախկին աշխատակից Ռաուլ Պալը նշել է, որ Ethereum-ի փոխարժեքի բարձրացման հիմնական պատճառը մատակարարման բացակայությունն է։ Նրա խոսքով՝ այժմ ներդրողներին հասանելի է Ethereum-ի միայն 11%-ը։

Capture - Ethereum-ը ռեկորդ է սահմանել

 


fastnews-ads-banner