ԱՄՆ Նեւադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է նաեւ հայերի մասին:
Ավելի վաղ հարյուրավոր ամերիկահայեր նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ աջակիցների հետ մեկտեղ հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այդտեղ մասնավոր հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով:
Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ ամերիկահայերը պաստառներ են պարզել`ուշադրություն փորձելով հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա, եւ պահանջել դադարեցնել ֆինանսական աջակցության տրամադրումն ու զենքի վաճառքը Թուրքիային եւ Ադրբեջանին:

