Մարտի 22-24-ը Երևանում մասնագիտական դասընթացների և բաց դռների օր էր հայտարարել անգլիական Յորքի համալսարանի եվրոպական կամպուս սիթի քոլեջը։ Այն հնարավորություն է տալիս հայաստանաբնակ դիմորդներին ստանալ բարձրագույն կրթություն եվրոպական լավագույն ուսումնական հաստատություններում և լավագույն մասնագետների մոտ:
Համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոսին մասնակիցներին ծանոթացրեց համալսարանի Executive MBA ծրագրին, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ստանալ բրիտանական Յորքի համալսարանի և ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի բիզնես կրթություն և MBA դիպլոմներ՝ ապրելով և աշխատելով Երևանում․