2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 35 մլրդ 355 մլն դրամ: 2022թ. կատարողականը կազմել է 102.2 %: 2021թ. համեմատ հավաքված գումարն ավելի է 5 մլրդ 28 մլն դրամով կամ 14.22 %-ով: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ համայնքային ավտոբուսային շարժակազմը շարունակում է համալրվել. 20 միավոր «MAN» և 60 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն մայրաքաղաքում են:
Երևանի մետրոպոլիտենում փուլ առ փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները։ 14 հզոր օդափոխիչներից 6-ն արդեն մետրոպոլիտենում են և 3 հորաններում ավարտվել են բետոնավորման աշխատանքները։
Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն այսուհետև ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: Փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլով արխիվը թվայնացնելու միջոցներ կձեռնարկվեն:


