Logo

Էմոջիներ․ ով ինչպես է ընկալում դրանք՝ կախված տարիքից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:34 / 20.07.2022LIFETECH
null

Slack կորպորատիվ մեսենջերի 9400 օգտատիրոջ ընկալումներն ուսումնասիրելու ժամանակ ընկերության աշխատակիցները պարզել են, որ տարբեր սերունդների մարդիկ բոլորովին այլ իմաստներ են տեսնում էմոջիների մեջ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Այդպիսով, կռվախնձոր են դարձել նույնիսկ սմբուկն ու դեղձը։ Խոսելով դրանց մասին՝ 40 տարեկանից ցածր հարցման մասնակիցների գրեթե մեկ երրորդը համարում է, որ այդ էմոջիներն անպարկեշտ են, մինչդեռ Slack-ի տարեց օգտատերերի ավելի քան 59%-ը դրանք չեն ընկալում որպես երկակի նշանակություն: Նմանատիպ դինամիկա է նկատվում աչքով անող էմոջիների դեպքում. երիտասարդները կարծում են, որ այդ սիմվոլը սեռական ենթատեքստ ունի։

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ զումերները ժպտացող էմոջիներն ավելի շատ գործածում են պասիվ ագրեսիա արտահայտելու համար։ Նույն սիմվոլը 40-ից բարձր մարդկանց 60%-ի համար ոչ մի թաքնված իմաստ չունի՝ միայն ուրախություն:

Նմանատիպ պատկեր է առաջանում գանգի էմոջիի դեպքում, որը երիտասարդ օգտատերերը գործածում են որպես արձագանք շատ զվարճալի իրադարձության։ Մեսենջերի տարեց օգտատերերը կարծում են, որ գանգի էմոջին մահ է նշանակում ամենաուղիղ իմաստով։

«Եղունգները» դարձել են ամենահակասական էմոջիները. եթե Z սերնդի ներկայացուցիչներն այս խորհրդանիշը կապում են բամբասանքի հետ, ապա 25-ից 40 տարեկան օգտատերերի համար այդ պատկերը նշանակում է դրա ուղղակի նպատակը՝ մատնահարդարում: Ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ այդ սիմվոլը հաճախ տարակուսանք է առաջացնում:


Այդուամենայնիվ, որոշ էմոջիներ միավորում են բոլոր տարիքի մարդկանց հաըացքները. խոսքը լացող ու ծիծաղող էմոջիների մասին է. դրանց դեպքում երկակի իմաստ չկա:

Էմոջիները հայտնվել են անցյալ դարի 90-ականների վերջին՝ աստիճանաբար փոխարինելով որոշակի տեքստի։ Մինչ օրս կա 3633 պաշտոնապես ճանաչված էմոջի։ Ամեն օր ամբողջ աշխարհում օգտատերերը փոխանակում են ավելի քան 10 միլիարդ այդպիսի սիմվոլ: 
 

fastnews-ads-banner