Logo

ԵՄ-ն նոր պատժամիջոցներով արգելել է ՌԴ քաղաքացիների կրիպտո դրամապանակների սպասարկումը 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:24 / 06.10.2022LIFETECH
null

Արգելվում է նաև Ռուսաստանի Դաշնությանը տրամադրել ֆինանսական ծառայություններ և խորհրդատվություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Դրույթներից մեկը Միության երկրներում ռուսաստանցիների կրիպտո ակտիվներ ունենալու արգելքն է։ Այսինքն, եթե նախկինում թույլատրվում էր կրիպտո դրամապանակի հաշվում ունենալ մինչև 10 հազար եվրո, ապա այժմ ԵՄ-ում արգելված են ռուսների բոլոր կրիպտո դրամապանակները՝ անկախ հաշվում առկա միջոցների չափից։

Նոր փաթեթը ներառում էր 7 միլիարդ եվրոյով ռուսական ապրանքների ներմուծման արգելք, չի թույլատրվում Ռուսաստանի Դաշնություն ածխի արտահանում, զենքի համար էլեկտրոնային կոմպոնենտների, ավիացիայի տեխնիկական ապրանքների և քիմիական նյութերի տրամադրում։ Արգելվում է նաև Ռուսաստանի Դաշնությանը տրամադրել ֆինանսական ծառայություններ, խորհրդատվություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և այլ բիզնես-ծառայություններ:

ԵՀ-ի հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի այն անձանց նկատմամբ, որոնք կօգնեն շրջանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
 

fastnews-ads-banner