Logo

ԵՄ-ն Վրաստանին 21 միլիոն եվրո անհատույց օգնություն կհատկացնի բիզնեսի զարգացման համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:26 / 09.02.2023ԲԻԶՆԵՍ
null

Եվրամիությունն ընթացիկ տարում Վրաստանին կհատկացնի 60 մլն լարի (21 մլն եվրո)՝ որպես անհատույց օգնություն այնպիսի ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, ինչպիսիք են տնտեսությունը և բիզնեսը, գյուղատնտեսությունը։

Այս մասին հաղորդում է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով մամուլի հաղորդագրություն: Եվրամիության կողմից դրամի հատկացման որոշումը կայացվել է դեռ անցյալ տարի։ 5,67 մլն եվրո կհատկացվի տնտեսության և բիզնեսի զարգացման, 3,2 մլն եվրո՝ գյուղատնտեսության աջակցության ծրագրի իրականացման համար:

Բացի դրանից, 5 միլիոն եվրո կհատկացվի Վրաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրի համար, ևս 7 միլիոն եվրո՝ աշխատաշուկայի կարիքները բավարարելու նպատակով մարդկանց աշխատանքային հմտությունների կատարելագործման և զարգացման համար, հավելել են ներկայացուցչությունում։ Այսօրվա դրությամբ ԵՄ-ն Վրաստանում իրականացնում է ավելի քան 160 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 500 մլն եվրո:

fastnews-ads-banner