
Առաջիկա ամիսներին Եգիպտոսում 2 նոր զբոսաշրջային քաղաք կբացվi: Այս մասին հայտնել է երկրի զբոսաշրջության նախարար Խալեդ ալ-Անանին:
Ալ-Գալալ նոր քաղաքը կհայտնվի Կահիրեից մոտ 100 կմ հեռավորության վրա, Կարմիր ծովին ավելի մոտ: Կլինի հագեցած նավահանգիստ տարբեր զբոսանավերի համար: Երկրորդ քաղաքը կկոչվի Ալ-Ալամին, այն կգտնվի Միջերկրական ծովի ափին՝ Ալեքսանդրիայի մոտ:
Եգիպտոսի զբոսաշրջության նախարարության ղեկավարի խոսքով՝ իշխանությունները նախատեսում են զբոսաշրջային շրջաններն ու քաղաքները կապել էժան ավիաընկերությունների, թռիչքային ծրագրերի, արագընթաց և երկաթգծերի օգնությամբ:
Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են ներքին չվերթների մեկնարկի մասին Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ առողջարանային քաղաքների և հայտնի զբոսաշրջային վայրերի միջև: Երկկողմանի տոմսերը կարժենան 99 դոլար: