Հունիսի 6-ին` ժամը 18։00-ին, Հյուսիսային պողոտայում կայացավ Hisense ընկերության պաշտոնական ներկայացուցիչ VLV ընկերության կողմից կազմակերպված աշխարհի խաղերին ընդառաջ սուպեր գնդակի բացման արարողությունը։ Բազմաթիվ մարդիկ հավաքվել էին գնդակի շուրջ` հիացմունքով մասնակցելով գնդակի բացմանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Hayk Freestyle-ը, որը բազում հետաքրքիր խաղեր էր նախապատրաստել խաղի մասնակիցների համար։ Խաղերին մասնակցեցին թե՛ մեծահասակները և թե՛ փոքրիկներն ու պատանիները։ Խաղերի արդյունքում հաղթող մասնակիցները ստացան մրցանակ՝ ֆուտբոլի գնդակ Hayk Freestyle -ի ստորագրությամբ։ Մասնակիցները նաև հնարավորություն ստացան տեսնելու ֆուտբոլային խաղերին նվիրված գավաթը։ Սուպեր գնդակը տեղադրված կլինի Հյուսիսային պողոտայում ևս 2 ամիս, և այն մարդիկ, ովքեր կլուսանկարվեն գնդակի հետ և կկիսվեն իրենց ինստագրամյան սթորի բաժնում տվյալ լուսանկարով՝ նշելով VLV ընկերության պաշտոնական էջը, կստանան հավելյալ զեղչեր ընկերության կողմից։
Հետևեք VLV ընկերության պաշտոնական էջերին սոց հարթակներում առաջինը տեղեկանալու համար ընկերության նորություններին։
Ընկերության պաշտոնական էջերն են՝ vlv.am https://www.instagram.com/vlv_centre/, https://www.facebook.com/vlvcentre/?locale=hy_AM



