Մայիսի 13-ի երեկոյան Լոնդոնի Tate Modern արվեստի պատկերասրահում տեղի ունեցավ Gucci կրուիզային հավաքածուի ցուցադրությունը: Սա ապրանքանիշի նոր կրեատիվ տնօրեն Սաբատո դե Սառնոյի կողմից ստեղծված առաջին կրուիզային հավաքածուն է:
Միջոցառման հյուրերն էին բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսը և նրա դուստրը՝ Լայլա Գրեյս Մոսը, «Նորմալ մարդիկ» իռլանդական սերիալի առաջատար դերասաններ Փոլ Մեսկալը, դերասանուհի Դեմի Մուրը և այլք:
Պատվավոր հյուրերի թվում էին նաև Kering-ի նախագահ և գործադիր տնօրեն Ֆրանսուա-Անրի Պինոն կնոջ ՝ դերասանուհի Սալմա Հայեկի հետ և լեգենդար ամերիկացի երգչուհի և դերասանուհի Դեբի Հարին:
Պոդիումի մոդելները ցուցադրել են պարզ վերարկուներ, աղեղով կիսաթափանցիկ բլուզներ, լայնածավալ ջինսեր և բաց թավշյա զգեստներ։ Աքսեսուարներից՝ ընդարձակ պայուսակներ, մեծ արևային ակնոցներ, մարգարիտներ և հարթ կոշիկներ՝ բալետներ կամ լոֆերներ:
Gucci-ն պատկանում է ֆրանսիական Kering բազմազգ կորպորացիային։ Այն ներառում է նաև այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են Balenciaga, Bottega Veneta, Saint Laurent, Alexander McQueen, Brioni, Boucheron, Pomellato, DoDo, Qeelin, Ulysse Nardin, Girard-Perregaux, ինչպես նաև Kering Eyewear: