Logo

Դարդանելի նեղուցը դարձյալ փակ է նավերի երկկողմանի տարանցման համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:27 / 03.01.2023• LIFETECH
null

Դարդանելի նեղուցն արդեն երրորդ օրն Է՝ փակ է նավարկության համար: Պատճառը Ստամբուլը պատած թանձր մառախուղն է։ Այդ մասին տեղեկացնում Է «РИА Новости» գործակալությունը:

«Հարավից մտնող նավերի կապիտաններին ռադիոկապով զգուշացում է արվել, հայտարարվել Է, որ նեղուցը նավերի երկկողմանի տարանցման համար փակ է սահմանափակ տեսանելիության պատճառով»,- հաղորդել Է Դարդանելի նեղուցում նավերի անվտանգ անցումն իրականացնող ծառայությունը:

Հայտարարվել Է, որ նավերի երթևեկությունը կկարգավորվի, երբ մառախուղը ցրվի: Նեղուցով լաստանավային հաղորդակցությունը շարունակվում է։

Մեգապոլիսում թանձր մառախուղը շարունակվում է արդեն երրորդ օրը: Հունվարի 2-ի երեկոյան մոտավորապես 50 չվերթ է չեղարկվել:

fastnews-ads-banner