«Վերադարձ դեպի ապագա»-ն իրականություն է դառնում։
Չինաստանի Հարավարևմտյան Ցզյաոտոն համալսարանի ինժեներները փորձարկել են մագնիսական մեքենաներ, որոնք կարող են սավառնել ճանապարհի վրայով մինչև երեք սանտիմետր բարձրությամբ:
Փորձարկումների համար ինժեներներն օգտագործել են սովորական արտադրության մեքենաներ՝ համալրված հատակին մշտական ամրացված մագնիսների համակարգով: Սարքը գործում է հաղորդիչ նյութով հագեցած ճանապարհով վարելիս:
Ինժեներների ներկայացրած տեսանյութում երևում է, թե ինչպես է 2,8 տոննա կշռող մեքենան թռչում ճանապարհի վրայով՝ բարձրանալով մի քանի սանտիմետր, մինչդեռ անիվները պարզապես պտտվում են օդում։
Փորձարկումներին մասնակցել է ութ ավտոմեքենա։ Գիտնականների խոսքով՝ 7,9 կմ երկարությամբ ճանապարհի մի հատվածով վարելիս մեքենաները կարողացել են զարգացնել մինչև 200 կմ/ժ արագություն, իսկ որոշները՝ մինչև 230 կմ/ժ: Չինաստանի ամենաարագ մագնիսով մեքենան մնում է «գնացք-փամփուշտը», որը կարող է զարգացնել մինչև 600 կմ/ժ արագություն:
Մագնիս-մեքենաների նախագծի ստեղծողների կարծիքով՝ փոխադրման նոր եղանակը կօգնի արագացնել երթևեկությունը և նվազեցնել սպառվող վառելիքի քանակը։ Մոտ ապագայում կմշակվի աշխատանքային նախատիպ՝ մագնիսական կախոցով, որն արտաքուստ չի տարբերվի սովորական մեքենայից։


