Այսօր Չինաստանը հաջողությամբ ավարտել է տարվա իր առաջին տիեզերական արձակումը` ուղեծիր արձակելով «Շիյան-13» արբանյակը, որը նախատեսված է Երկրի մերձակայքն ուսումնասիրելու համար:
Չինաստանի տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիան (CASC) հայտնում է, որ March-2D հրթիռի արձակումը արբանյակով տեղի է ունեցել տեղական ժամանակով 10.35-ին երկրի հյուսիսում՝ Շանսի նահանգի Տայուան տիեզերակայանից։ Գործարկումից որոշ ժամանակ անց արբանյակը հաջողությամբ մտել է նշված ուղեծիր։
Long March շարքի մեկնարկային մեքենաների համար սա արդեն 406-րդ մեկնարկն էր: