Այս ապարատի տեսադաշտը 300 անգամ ավելի մեծ է, քան ամերիկյան «Հաբ»-ինը։
Չինաստանի առաջին խոշոր տիեզերական աստղադիտակը, որը ստացել է Xuntian անունը, գիտական աշխատանքը կսկսի մոտ երկու տարի անց: Այդ մասին գրում է CGTN-ը։
Xuntian-ի հիմնական տարբերություններից մեկը «Ջեյմս Ուեբ» աստղադիտակից իր գտնվելու վայրն է: Չինական ապարատը կգտնվի Երկրին շատ ավելի մոտ՝ նույն ուղեծրում, ինչ Չինական տիեզերակայանը, և ոչ թե մեր մոլորակից 1,5 միլիոն կմ հեռավորության վրա գտնվող «Լագրանժ 2» կետում:

Աստղադիտակի ծառայության ժամկետը կկազմի 10 տարի, սակայն պատշաճ խնամքի դեպքում այն կարող է շատ ավելի երկար ծառայել գիտությանը: Օրինակ՝ նույն «Հաբլը» գործում է արդեն 32 տարի։
Xuntian-ի չափսերը համեմատելի են ավտոբուսի հետ, իսկ քաշը կկազմի ավելի քան 10 տոննա։ Աստղադիտակը նաև կկարողանա կցվել Չինական տիեզերակայանի մոդուլին՝ տեխսպասարկման և գործիքների փոխարինման համար։
Աստղադիտակը հագեցած կլինի հինգ դիտորդական սարքերով, այդ թվում՝ տերահերց մոդուլով, բազմալիք պատկերող սարքով, ինտեգրված դաշտային սպեկտրոգրաֆով, մոլորակային կորոնոգրաֆով և Xuntian գլխի մոդուլով, որը կանցկացնի տիեզերական օբյեկտների դիտումների մեծ մասը:

Չնայած, որ Xuntian-ը և «Հաբլն» ունեն նույն թույլատրելիությունը՝ 2,5 միլիարդ պիքսել, չինական աստղադիտակը կունենա 300 անգամ ավելի մեծ տեսադաշտ, քան ամերիկյան անալոգը:
Գիտնականները կարծում են, որ 10 տարվա աշխատանքի ընթացքում Xuntian-ը կկարողանա ուսումնասիրել երկնքի մոտ 40 տոկոսը: Աստղադիտակի արձակումը տեղի կունենա 2024 թվականին։


