Ապագայում նման էլեկտրական մեքենան կշարժվի հանրային ճանապարհներով՝ թռչելով խցանումների և ճանապարհի այլ խոչընդոտների վրայով։
Չինական XPeng ավտոարտադրողը, որը հայտնի է իր էլեկտրական մեքենաներով, անցել է AeroHT թռչող սպորտային մեքենայի փորձարկման նոր փուլ: Այն ուղղահայաց թռիչք-վայրէջքի ամբողջական մեքենա է, որը նման է հսկա դրոնի:
AeroHT-ի հիմնական գաղափարն այն է, որ միևնույն մեքենան կարելի է վարել հանրային ճանապարհներով և թռչել՝ առանց մասնագիտացված թռիչքուղիների օգտագործման:
Ի սկզբանե նախատեսված էր, որ AeroHT-ն կունենա ծալովի պտուտակներ: Հենց այս դիզայնն է ցուցադրվել տպավորիչ կոնցեպտներում:
Նախատիպը, որը վերջերս թռիչք է իրականացրել Դուբայում, ունի բարձրացնող ֆիքսված համակարգ, որը հիմնված է հզոր անկախ շարժիչներով ութ զանգվածային պտուտակների վրա:
Հեռավարության կամ մարտկոցի դիմացկունության մասին տեղեկություն դեռևս չի տրվել, բայց, հաշվի առնելով այս տարօրինակ մեքենայի հսկայական չափերը և 1936 կգ քաշը, դժվար թե այն կարողանա փոխարինել ուղղաթիռին: XPeng-ի ինժեներները կարծում են, որ նման մեքենաները կլինեն իդեալական փոխադրամիջոց՝ արագ հաղթահարելու խցանումները և խոչընդոտները, ինչպիսիք են գետերն ու ձորերը:
XPeng-ը նաև նշում է, որ AeroHT-ը «ֆունկցիոնալությամբ և չափերով համեմատելի է ցանկացած սովորական մեքենայի հետ»: Թռիչքի ռեժիմում մեքենան կառավարվում է ղեկով և փոխանցման աջ լծակով, որը դառնում է առաջ և հետընթաց շարժման, շրջվելու, բարձրանալու, սավառնելու և իջնելու կառավարման տարրը: