Սմարթֆոնների արտադրողները սիրում են թրոլինգի ենթարկել մրցակիցներին: Այս անգամ «Apple»-ին ծաղրել սիրող Samsung-ն է դարձել թրոլինգի թիրախ։
Չինական Tecno ընկերությունը, որն այնքան էլ հայտնի չէ սմարթֆոնների շուկայում, որոշել է հարվածել հարավկորեական հսկային։ Գովազդային արշավի և Phantom X-ի նոր մոդելի առաջմղման շրջանակներում ընկերության Twitter-ի էջում հայտնվել է մի գրառում՝ . «Մի կրկնիր նույն երգը։ Փորձեք ինչ-որ նոր բան, մի կրկնեք նույն երգը: Փորձեք ինչ-որ նոր բան»:
Ավելին, նույն երգի բառերը արված են ճանաչելի տառատեսակով և հիշեցնում են Samsung-ի տարբերանշանը, հետևաբար անմիջապես պարզ է դառնում, թե ում է այն ուղղված:
Իրականում տարօրինակ է նման ծաղրանքը, քանի որ Phantom X-նիր խոստացված «լիովին նոր դիզայնով» ժամանակակից տեսք ունի, իսկ հետևի տեսախցիկի դիզայնը նման է 2018 թվականի Galaxy S9-ի դիզայնին: Ամեն դեպքում, Samsung-ը այս իրավիճակից նույնիսկ շահել է. ավելի շատ սկսեցին խոսել իր մասին: