Logo

Չեխիայի ոստիկանությանը տրամադրվել են ունիվերսալ BMW-ներ 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:34 / 25.07.2022• LIFETECH
null

Մեքենաների մի մասն օգտագործվելու է թաքնված պարեկության համար

Եվրոպայում շատ տարածված են ունիվերսալներ BMW-ները, ընդ որում՝ նմանատիպ թափքով մոդելները ներկայացված են նույնիսկ բիզնես դասի սեգմենտում, օրինակ, BMW 5-Series-ը։ Նման մեքենաներ են վարում ոչ միայն մասնավոր հաճախորդները, այլև կորպորատիվ գնորդները։ Իսկ այժմ չեխական ոստիկանության ծառայությունում է հայտնվել BMW 5-Series Touring-ը, որը կօգտագործվի իրավապահների ամենօրյա աշխատանքի համար։

Ընդհանուր առմամբ, Չեխիայի ոստիկանությունը գերմանական ավտոարտադրողից կստանա առնվազն 70 ավտոմեքենա, սակայն առաջին խմբաքանակը ներառում էր տասը BMW 540i xDrive Touring ունիվերսալ:

Տեխնիկապես պարեկային մեքենաները չեն տարբերվում ստանդարտներից. ունիվերսալները հագեցված են 335 ձիաուժ հզորությամբ 3 լիտրանոց վեց մխոցային շարժիչով՝ հիբրիդային կառուցվածքով, 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով և լիաքարշակով, կրում են հատուկ սարքավորումների հավաքածու։
«Ստանդարտ» մեքենաները իրավապահներն օգտագործելու են գաղտնի պարեկության և արագ հետապնդումների համար:

fastnews-ads-banner