Logo

Ցավոք չեմ եղել Լեռնային Ղարաբաղում, մեծ հաճույքով կգնայի այնտեղ․Վլադիմիր Պոզները՝ հայերի ու Արցախի մասին

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 30.09.2020LIFETECH
1459435228 1 - Ցավոք չեմ եղել Լեռնային Ղարաբաղում, մեծ հաճույքով կգնայի այնտեղ․Վլադիմիր Պոզները՝ հայերի ու Արցախի մասին

Վլադիմիր Պոզներն ասել է.

«Ինձ շատ է դուր գալիս հայերի բացառիկ ունակությունը, համառությունը՝ ապրել, գոյատևել բшռացիորեն քարի, քարքարոտ հիմքին, որտեղ ոչ մի բան չի աճում, ու, այդուհանդերձ, նաև ուրшխ լինել: Եվ, բնականաբար, այն, ինչը ես, առհասարակ, ամենաբարձրն եմ գնահատում՝ խելքը: Հայերը շատ խելացի ժողովուրդ են, ու դա ինձ շատ է դուր գալիս: Չեմ ցանկանում չափազանցնել, սակայն ես մեծ համшկրանքով եմ վերաբերվում այս պետությանը և այս ժողովրդին: Իմ առաջին  տպավորությունը հայերից ես ստացել եմ,

երբ դեռ Ամերիկայում էի ապրում ու սկսեցի Ընթերցել հայտնի գրողին՝ Սարոյանին, ով բացարձակ ամերիկացի գրող է, սակայն, այնուամենայնիվ, հայկական ընտանիքից է: Սարոյանը շատ է գրում հայերի մասին, ընդ որում, գրում է մեծ սիրով և շատ նուրբ

հումորով: Այնժամ ես հայերի մասին ոչ մի բան չգիտեի: Երբ ծանոթացա իմ ապագա կնոջ՝ Չեմբերջիի հետ, պատկերացում նույնիսկ չունեի, որ դա հայկական ազգանուն է, ի վերջո, այն յան-ով չէր ավшրտվում: Եթե չեմ սխալվում, նա նույնիսկ կապ ունի Կոմիտասի հետ: Վալենտինայի մայրը՝ հայտնի կոմպոզիտոր Զառա Լևինան, շատ ռոմանսներ է գրել Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա, որոնք թшրգմանում էր Սպենդիարյանի դուստրերից մեկը՝ Տատյանա Սպենդիարովան: Ես բավականին շատ եմ ճամփորդել Կովկшսում, եղել եմ

Վրաստանում նույնպես: Եղել եմ Ադրբեջանում, որը ես չեմ սիրում: Երևի իմ բախտը չի բերել, սակայն այնտեղ ես ինձ զգում էի ոչ իմ ափսեում: Ավելի ուշ, ես, երևի, ոչ այնքան դիվանագիտորեն արտահայտվեցի Ադրբեջանի իշխանության վերաբերյալ, այդ պատճառով ինձ այնտեղ այնքան էլ չեն սիրում, սակայն ես դրան մի ձև կդիմանամ:

Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում, մեծ հաճույքով կգնայի այնտեղ, ուղղակի չեմ հասցնում: Ես կգնայի այնտեղ թեկուզ որպես իմ վերաբերմունքի արտահայտություն, որ բոլորը, այդ թվում նաև պարոնայք ադրբեջանցիները հասկանային, որ իմ սիրտը հայկական կողմում է ու ոչ թե՝ ադրբեջանական: Դե, կգրանցեն ինձ իրենց սև ցուցակի մեջ, կարծում եմ՝ ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել:


fastnews-ads-banner