Եվրոպական ինդեքսները նվազել են
Եվրոպական ֆոնդային բորսաների մարտի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 3.27%-ով և կազմել 14735.26 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 3.58%-ով և կազմել 6885.71 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 3.83%-ով և կազմել 7344.45 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.19%-ով և կազմել 936.95 կետ:
Ամերիկյան ինդեքսներ
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.87%-ով և կազմել 31874.57 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 3891.93 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 11434.05 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:
LME. գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 3.21%-ով և կազմել 2277.00 դոլար, պղնձի գինը նվազել է 3.72%-ով և կազմել 8504.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 2069.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.16%-ով և կազմել 23003.00 դոլար, անագի գինը նվազել է 2.12%-ով և կազմել 22464.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.50%-ով և կազմել 2866.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.92%-ով և կազմել 71076.95 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
NYMEX. թանկարժեք մետաղների գներ
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 0.50%-ով և կազմել 1916.70 դոլար, արծաթի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 21.84 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.67%-ով և կազմել 966.70 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի՝ ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղղություններով: