LME. գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի մարտի 14-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.81%-ով և կազմել 2352.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 8833.50 դոլար, կապարի գինն աճել է 0.17%-ով և կազմել 2085.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 23040.00 դոլար, անագի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 22950.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 2909.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.21%-ով և կազմել 71738.33 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.06%-ով և կազմել 32155.40 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.65%-ով և կազմել 3919.29 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.14%-ով և կազմել 11428.15 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:
Եվրոպական ինդեքսներն աճել են
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.83%-ով և կազմել 15232.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.86%-ով և կազմել 7141.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.17%-ով և կազմել 7637.11 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 957.88 կետ:
NYMEX. թանկարժեք մետաղների գներ
NYMEX բորսայի մարտի 14-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 0.02%-ով և կազմել 1907.10 դոլար, արծաթի գինն աճել է 0.55%-ով և կազմել 21.89 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 993.20 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի՝ ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղղություններով: