Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.56%-ով և կազմել 14447.61 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.67%-ով և կազմել 6696.96 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 7567.54 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 1114.69 կետ:
Ամերիկյան ինդեքսները նվազել են
ԱՄՆ ֆոնդային բորսաների դեկտեմբերի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.40%-ով և կազմել 33947.10 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.79%-ով և կազմել 3998.84 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.93%-ով և կազմել 11239.94 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի դեկտեմբերի 5-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 2522.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 8391.00 դոլար, կապարի գինն աճել է 1.63%-ով և կազմել 2238.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 28680.00 դոլար, անագի գինն աճել է 5.12%-ով և կազմել 24446.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.53%-ով և կազմել 3126.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.87%-ով և կազմել 45679.73 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:


