Դա նույն անդուր ռոբոտն է՝ Ameca-ն, որի միմիկաները չափից արագ են զարգանում։
Անցյալ տարի բրիտանական Engineered Arts ընկերությունը դեմո-տեսահոլովակ էր հրապարակել մարդանման ռոբոտի մասին, որը շատ իրատեսական վերարտադրում է զգացմունքները։ Այժմ նա սովորել է ընդօրինակել հույզերի ավելի լայն շրջանակ՝ ներառյալ անվստահությունը, զզվանքը, ցավը և նույնիսկ այն, ինչ կարելի է անվանել ափսոսանք:
Ըստ մշակողների՝ Ameca-ն (այդպես են կոչում հումանոիդին) «ամենաառաջադեմ ռոբոտն է՝ մարդու տեսքով», որը ստեղծվել է մարդկանց և մեքենաների փոխհարաբերություններն ուսումնասիրելու համար։
«Մենք տեսել ենք նրանց «Ես ռոբոտ եմ» և «Արհեստական ինտելեկտ» ֆիլմերում, և ահա, այժմ դրանք իրականություն են դարձել»,- ասել է Engineered Arts-ի գործադիր տնօրեն Մորգան Ռոն:
Ռոն նաև նշել է, որ շուտով Ameca-ն կօգնի ինժեներներին որպես սպասարկող ռոբոտ և ուղղակիորեն չի գործակցի մարդկանց հետ «ևս 10-20 տարի»:


