Ճիշտ է, ընթացքում ծառը գրեթե վայր ընկավ։
Boston Dynamics-ը YouTube-ում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ երեք, շան նմանվող Spot ռոբոտներ խաղալիքներ են կախում տոնածառի վրա: Դա թիմային աշխատանք էր պահանջում. մի ռոբոտ շուն չի հասնում գագաթին, ուստի մյուս երկուսն աջակցում են նրան:
Հարկ է նշել, որ ռոբոտներն ինքնուրույն չեն շարժվել՝ նրանց հեռակառավարել է օպերատորը։ Առաքելությունը գրեթե ձախողվել էր. կարմիր աղեղը տեղադրելուց հետո վերևի ռոբոտը սայթաքել է ընկերների մեջքին և ընկել՝ գրեթե վայր գցելով ծառը, և արժանացել է սենյակում գտնվող ինժեներների ծիծաղին:
Մենք դեռ չգիտենք, թե քանի ռոբոտ է անհրաժեշտ լամպը պտուտակելու համար, բայց պարզել ենք, որ տոնածառը զարդարելու համար կպահանջվեն առնվազն երեքը:


