Լաս Վեգասում անցկացվող CES 2022 ցուցահանդեսում BMW-ն ներկայացրել է iX էլեկտրական քրոսովերը՝ նորարարական սխեմայով` գույնի փոփոխությամբ:
Կոճակի սեղմումով՝ BMW iX-ի թափքը փոխում է գույնը՝ մուգ մոխրագույնից դառնալով սպիտակ կամ հակառակը: Ներկը զգայուն է ջերմաստիճանի նկատմամբ, այդ իսկ պատճառով ցուցադրությանը պահեստային մեքենա է ներկայացվել, եթե քրոսովերի թափքը պատահաբար տաքանար կամ սառչեր:
Ավտոարտադրողը, բացի նոր տեխնոլոգիայից, ներկայացրել է նաև էլեկտրական քրոսովերի՝ iX M60-ի «լիցքավորված» տարբերակը։ Այս մոդելը BMW M-ի պատմության մեջ առաջինն է, որն ի սկզբանե մշակվել էր որպես էլեկտրական մեքենա: Մեքենայի ուժային կայանքի հզորությունը 619 ձիաուժ է, 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար մեքենայից պահանջվում է 3.8 վայրկյան:
Այս հղմամբ կարող եք դիտել տեսանյութը: