Logo

Bloomberg․ Apple-ը պատրաստում է iPhone-ի ամենաթանկ մոդելը՝ Ultra-ն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:16 / 07.02.2023IT
null

 Apple-ը կարող է թողարկել iPhone Ultra մոդելը, որն ավելի թանկ կլինի, քան iPhone Pro Max-ը։

Apple-ն ուսումնասիրում է iPhone-ի ամենաթանկ մոդելի թողարկման հնարավորությունը, որը կկոչվի Ultra: Այդ մասին հայտնում է Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանը։

Ըստ Գուրմանի՝ iPhone Ultra-ն կդառնա iPhone Pro-ի և iPhone Pro Max-ի ֆլագմանային ընտանիքի հավելումը: Ըստ նախնական տվյալների՝ Ultra մոդելը կլինի Apple-ի առաջին սմարթֆոնը, որը կկորցնի բոլոր սովորական միակցիչները։ Ենթադրվում է, որ այն կստանա նաև կատարելագործված տեսախցիկ և առաջադեմ պրոցեսոր։

Ultra մոդելի մոտալուտ հայտնվելու մասին ակնարկ, ըստ Գուրմանի, կարող է լինել Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկի վերջին հայտարարությունը, որն ասել է, թե «մարդիկ պատրաստ են գումար ծախսել իր տեսակի մեջ լավագույնը ստանալու համար»: Այդպես է նա արձագանքել նոր iPhone-ների գնի անընդհատ թանկացման խնդրին. եթե 2017 թվականի iPhone X-ի թոփ մոդելը՝ 256 ԳԲ-ով, արժեր 1150 դոլար, ապա 2022-ի ֆլագմանի համար՝ 1 ՏԲ-ով iPhone 14 Pro Max, վաճառքի մեկնարկին պետք էր տրամադրել արդեն1600 դոլար:

fastnews-ads-banner